ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Գերմանիայի ընտրանին լքում է մրցաշարը

Գերմանիայի ընտրանին լքում է մրցաշարը
27.06.2018 | 22:54

Ողբերգական ավարտ ունեցավ Գերմանիայի հավաքականի համար խմբային երրորդ հանդիպումը Հարավային Կորեայի ընտրանու հետ: Առաջնությունում մասնակցությունը շարունակելու համար Իոհաիմ Լյովի սաներին անհրաժեշտ էր միայն ու միայն հաղթանակ: Փոխարենը ստացվեց հակառակը: Կորեացիները պաշտպանվում էին անձնուրացաբար, գնդակն էլ համառորեն չէր հայտնվում նրանց դարպասում: Հուսահատ գրոհների նետված գերմանացիներն ի վերջո կորցրեցին զգոնությունը պաշտպանությունում, ինչից էլ ակնթարթորեն օգտվեցին կորեացիները (ի դեպ՝ երկու անգամ)՝ ֆանտաստիկի հետ տանելով միանգամայն պատմական հաղթանակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ